Կուտակային և զեղչի քարտեր մեկ հավելվածում

Ստեղծի'ր թվային քարտը մի քանի վայրկյանում,
կուտակի'ր միավորներ գնումներից, ստացի'ր անհատական ընտրված առաջարկներ և խնայի'ր ավելի հեշտ ու արագ

  • Թվային բոնուս քարտեր

    Վերջ պլաստիկ քարտերին։ Ավելացրու քո բոնուսային, կուտակային և զեղչի քարտերը inOne-ում, պահիր դրանք հեռախոսիդ մեջ և օգտագործիր գնումներ կատարելիս Հայաստանում։

  • Միավորների ավտոմատ կուտակում

    Կուտակիր միավորներ և ստացիր զեղչեր՝ գործընկեր վայրերում սկանավորելով քո քարտը, շտրիխ կոդը կամ QR կոդը։

  • Հատուկ կուպոններ

    Գտիր կուպոններ, զեղչեր և հատուկ առաջարկներ հայկական թոփ բրենդներից։

  • Աշխատակիցների երջանկության ծրագիր

    Դարձրու ընկերության արտոնություններն ավելի հարմար՝ աշխատակիցների զեղչերն ու առավելությունները տեղափոխելով մեկ պարզ և արդյունավետ թվային հարթակ։

  • Հատուկ լանչ քարտեր

    Գրանցվի'ր աշխատանքային էլ. փոստով և անմիջապես օգտվի'ր լանչի հատուկ զեղչերից ու բոնուսային քարտերից լավագույն ճաշարաններում և ռեստորաններում։

  • Փուշ ծանուցումներ

    Միշտ եղի'ր տեղյակ քո սիրելի բրենդների նոր զեղչերից և հատուկ առաջարկներից։

Այսքան հեշտ է՝

Սկսի'ր մի քանի վայրկյանում և առանց ավելորդ ջանքի օգտվիր քո սիրելի բրենդների բոնուսներից։

Ներբեռնի'ր հավելվածը

Ստեղծի'ր քո թվային քարտը

Կուտակիր միավորներ և ստացիր բոնուսներ

Զարգացրու' բիզնեսդ inOne-ի հետ

Դարձրու հաճախորդներիդ հավատարիմ և նորից վերադարձող՝ ժամանակակից բիզնեսների համար ստեղծված հզոր գործիքներով։

Թվային բոնուսային համակարգ՝ պարզ և հարմար

Գործարկի'ր թվային լոյալության ծրագիրդ միանգամից, ինտեգրի'րդրանք քո համակարգերին և սկսի'ր հավաքել արժեքավոր տվյալներ հաճախորդներիդ մասին՝ առանց բարդության ու ձգձգումների։

Ավտոմատացված մարքեթինգային արշավներ

Ստեղծիր թիրախային արշավներ՝ հիմնվելով հաճախորդներիդ իրական տվյալների վրա, ավելացրու վաճառքներն ու հեշտ ներգրավիր քո լսարանին։

Հաճախորդների վարքագծի վերլուծություն

Հասկացիր՝ ինչ են սիրում հաճախորդներդ, հետևիր նրանց գնումների սովորություններին և կայացրու ավելի խելացի բիզնես որոշումներ՝ իրական տվյալների հիման վրա։

360000

Ներբեռնում

100000

Ամսական ակտիվ օգտատեր

550000

Թվայնացրած քարտ

18000

Օգտագործված կուպոն

Մեր թիմը

Կառուցում ենք հաճախորդների հետ կապի ապագան։

Artem Torosyan

Արտեմ Թորոսյան

Գաղափարների առաջնորդ

Arpine Gharibkhanyan

Արփինե Ղարիբխանյան

Ամեն ինչի կազմակերպիչը

Anzhela Zargaryan

Անժելա Զարգարյան

Հաճախորդների երջանկության մենեջեր

Mariam Yericyan

Մարիամ Երիցյան

Սոց էջերի փերի

Vazgen Harutyunyan

Վազգեն Հարությունյան

Պիքսելների վարպետ

Syuzanna Ayvazyan

Սյուզաննա Այվազյան

Bug-երի վերացնող

Anna Ohanesyan

Աննա Օհանեսյան

Ինտերֆեյսի կախարդուհի

Aghas Mheryan

Աղաս Մհերյան

Տվյալների բազայի նինձյա

Հաճախ տրվող հարցեր

Հարցե՞ր ունես։ Ամենահաճախ տրվող հարցերին արդեն պատասխանել ենք։

to help you get started with inOne.

inOne-ը թվային հարթակ է, որն օգնում է օգտատերերին փոխարինել ֆիզիկական բոնուսային և զեղչի քարտերը հարմար թվային դրամապանակով։ Իսկ բիզնեսների համար inOne-ը տալիս է հզոր գործիքներ՝ բոնուսային ծրագրեր ստեղծելու, հաճախորդների հետ կապը ուժեղացնելու և նրանց վերադարձը ավելացնելու համար՝ թվային քարտերի, բոնուսների, հաճախորդների մասին տվյալների և խելացի push ծանուցումների միջոցով։

Հաճախորդները ստեղծում են թվային քարտ իրենց հեռախոսում և կուտակում միավորներ կամ ստանում զեղչեր՝ սքանավորելով քարտի շտրիխ կոդեր կամ սքանավորելով կտրոնի QR կոդերը։ Ֆիզիկական քարտեր այլևս պետք չեն։

inOne-ը համագործակցում է ամենահայտնի բրենդերի,, ռեստորանների, ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Մեր գործընկերները inOne-ի օգտատերերին առաջարկում են հատուկ զեղչեր, բոնուսներ և առավելություններ։ Ամբողջական ցանկը կարող ես տեսնել inOne հավելվածում։

Պարզապես կապ հաստատիր մեր թիմի հետ, ընտրիր քո բիզնեսին համապատասխան փաթեթը, և մենք կօգնենք գործարկել քո թվային բոնուսային ծրագիրը։

Այո։ inOne-ի միջոցով թվային բոնուսային քարտ ստեղծելն ու օգտագործելը հաճախորդների համար անվճար է։ Իսկ բիզնեսները կարող են ընտրել իրենց կարիքներին համապատասխան փաթեթ և անմիջապես սկսել թվայնացնել իրենց բոնուսային ծրագրերը։

Դեռ հարց ունե՞ս։ Գրի'ր հարցդ այստեղ

Բաց մի թող ոչ մի առաջարկ։

Միացիր մեր Telegram համայնքին և ստացիր նոր զեղչեր, հատուկ առաջարկներ, հետաքրքիր թարմացումներ ու խելացի գնումների խորհուրդներ՝ բոլորը մեկ տեղում։

Գնային փաթեթներ

Ընտրիր փաթեթը, որը համապատասխանում է քո բիզնեսին.
Յուրաքանչյուր փաթեթ ներառում է inOne-ի հիմնական գործիքները՝ բոնուսային ծրագրեր ստեղծելու, հաճախորդներին ներգրավելու և փուշ ծանուցումներ ուղարկելու համար։

inOne Start

24,000դր/ամսական

Թվայնացրու մինչև 5,000 քարտ
Ուղարկի'ր 1 անվճար փուշ ծանուցում  քո քարտապաններին
Ուղարկիր լրացուցիչ push հաղորդագրություններ այլ օգտատերերի՝ 4 դրամով

Միանալ

inOne Growth

60,000դր/ամսական

  • Թվայնացրու մինչև 550,000 քարտ
  • Ուղարկի'ր 3 անվճար փուշ ծանուցում  քո քարտապաններին
  • Ուղարկիր լրացուցիչ push հաղորդագրություններ այլ օգտատերերի՝2 դրամով

Միանալ

Կապ մեզ հետ

Մենք այստեղ ենք, որ օգնենք։ Կապ հաստատիր մեզ հետ՝ inOne-ի մասին ավելին իմանալու կամ հենց այսօր սկսելու համար։

Գրասենյակի հասցեն

Պարույր Սևակ 51/11
Երևան, Հայաստան

Հեռախոսահամար

+374 55 350 750

Էլեկտրոնային հասցե

[email protected]

Աշխատանքային ժամեր

09:00AM to 06:00PM